26 հուլիսի 2011 - 18:07 AMT
Երևանում տեղի կունենա «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» խորագրով ցուցահանդեսը

Հուլիսի 27-31ը Սիրահարների այգում կայանալու է «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել է «Ինտեգրում» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

«Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև հանրության ուշադրությունն ուղղել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Ցուցահանդեսի նպատակներից է նաև հայ երիտասարդության ներգրավումը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործընթացում:

Ցուցահանդեսի աջակիցն է Նիդերլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական ձևափոխումների ծրագիրը: