26 հուլիսի 2011 - 18:09 AMT
Հայ բլոգերը նախազգուշացնում է բոլորին, ովքեր տեղյակ չեն. վիրուսների հիմնական աղբյուրը պոռնո կայքերն են

Ինտերնետ օգտագործելիս տեղեկատվական անվտանգություն ապահովելու համար առաջին հերթին կարևոր է ինքնավերահսկողությունը, կարծում է բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: «Մի պատասխանեք կասկածելի առաջարկներին, որոնք կարող են վիրուս պարունակել»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում : Նրա խոսքով, հսկայական տեղեկատվական հոսքը հաճախ ստիպում է մտածել «ինչի՞ն հավատալ», ուստի պետք է ստուգել այդ տեղեկատվության գոնե երկու աղբյուր: Ավելին, այսօր գործում է տեղեկատվություն ստեղծելու մեխանիզմ կասկածելի ծագման կայք բացելու շնորհիվ: Դրանից հետո բացվում է լուրջ կայք, որն իր տեղեկատվությունը մեջբերում է կասկածելի աղբյուրից:

Պարզվում է, որ ի սկզբանե գնացել է ապատեղեկատվություն: Ավելին, Տիգրան Քոչարյանը նկատել է, որ Հայաստանում գործում է կայքերի այցելությունը արհեստականորեն տարածված դարձնելու մոտեցում գովազդատուներին գրավելու համար:

Անդրադառնալով տեղեկատվությունը փոխանցելու հիմնական աղբյուրներին՝ նա ասել է, որ թերթերն արդեն ապրել են իրենց դարը, հրապարակվելու են միայն վերլուծական հոդվածներ, հեռուստատեսությունում նույնպես նկատվում է անկման միտում, իսկ համակարգիչներն ուղղակի փոխարինում են հեռուստացույցը: Բլոգերը դարձել են բովանդակալից տեղեկատվության կրողներ, իսկ կայքերն առավել արդի են, քանի որ տեղեկատվության արագ փոխանցման աղբյուր են:

Խոսելով տեղեկատվական անվտանգության մասին՝ Տիգրան Քոչարյանը նշել է, որ հայկական կայքերը բավական պաշտպանված են: Մասնավորապես, վերջին երկու տարում չի կոտրվել ոչ մի պաշտոնական կայք: Այնուամենայնիվ, այս իրավիճակն ունի նաև դրական կողմ, քանի որ թույլ է տալիս բացահայտել ծրագրավորման թերությունները, առաջանում է դրանք հաղթահարելու անհրաժեշտություն՝ դրանք ավելի հուսալի դարձնելով հաքերային հարձակումների տեսանկյունից: «Կայքեր կոտրելը քրեական հանցանք է, առավել ևս, որ կայք կոտրողին կարող են գտնել Ինտերպոլի միջոցով»,- ասել է նա:

Տիգրան Քոչարյանի խոսքով, վիրուսների նկատմամբ առավել խոցելի են պոռնո կայքերը: Պետք է նշել է, որ Հայաստանում հոսթինգ անցած կայքերում արգելված է տեղադրել պոռնո թեմատիկա:

Նա նաև կոչ է արել ցանցի միջոցով չտրամադրել անձնական տվյալներ, քանի որ դրանք օգտագործելով .am դոմենային տիրույթում, հայկական ազգանունների տակ գրանցվել են ադրբեջանական կայքեր, որոնք տարածում են հակահայկական տեղեկատվություն: