26 հուլիսի 2011 - 18:28 AMT
Վիլյամ Հեյգը հրավիրում է Հայաստանի մարզիկներին և հայ ժողովրդին մասնակցել Լոնդոնի օլիմպիադային

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ հրավիրելով Հայաստանի մարզիկներին և հայ ժողովրդին մասնակցել Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերին: Ուղերձում մասնավորապես, ասվում է. « Հուլիսի 27-ին Բրիտանիայի երիտասարդ չեմպիոն Թոմ Դեյլին կսուզվի մեր նոր հոյակապ Ջրային համալիրը, և դրա ալեծալքերը կզգացվեն ամբողջ աշխարհում: Նույն օրը Լոնդոնի կենտրոնում՝ Տրաֆալգարյան հրապարակում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգը իր խոսքը կուղղի աշխարհի բոլոր ազգերին՝ հրավիրելով իրենց լավագույն մարզիկներին մրցելու ԼոնդոնիՕլիմպիական և Պարալիմպիկ խաղերին:

Հիմնական կառույցներն արդեն պատրաստ են, ամեն ինչ կատարված էըստ բյուջեի, ժամանակին: Սա լինելու է մի հիշվող շոու, և ոչ միայն սպորտի առումով: Անշուշտ, Օլիմպիական խաղերը դա սպորտային հաջողություններ են և ցնցող անձնական նվաճումներ: Բայց դրանով մենք չենք սահմանափակվում: Ինձ համար Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը ամփոփվում են մեկ բառով՝ ժառանգություն, իրական փոփոխություն մարդկանց կյանքում, և ոչ միայն հյուրընկալող քաղաքում և երկրում, այլ ամբողջ աշխարհում»:

«Լավագույն ճարտարապետներն ու ինժեներները նախագծել են սպորտային համալիրներ, որոնք տարիներ շարունակ կվայելեն մեր համայնքներն ու այցելուները: Եվ այս ամենը արվել է նկատի ունենալով կառույցների բնապահպանական առումով կայունությունը՝ դարձնելով «Լոնդոն 2012»-ը պատմության մեջ առաջին «կանաչ» Խաղերը:

Ժառանգություն թողնել նշանակում է նաև ոգեշնչել, երիտասարդների մոտ հույս ու նպատակասլացություն սերմանել: «Միջազգային Ոգեշնչում» ծրագիրը մեզ թույլ տվեց սպորտի միջոցովներգրավել 17 երկրների ավելի քան 12 միլիոն երեխաների:

Եվ վերջապես, Խաղերը միավորում են մարդկանց օլիմպիական արժեքների՝ ընկերության, հարգանքի ու սպորտային կատարելության ներքո: Այսօր և հաջորդ 12 ամիսների ընթացքում մենք հրավիրելու ենք աշխարհի մարդկանց՝ կիսելու Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ուրախությունը և հայտնաբերելու, ինչն է Բրիտանիան դարձնում հրաշալի վայր ապրելու, աշխատելու, այցելելու, ներդրումներ անելու և բիզնեսի համար:

Այսպիսով, ես միանում եմ նախագահ Ժակ Ռոգին՝ 2012-ին Բրիտանիա հրավիրելով Հայաստանի մարզիկներին և հայ ժողովրդին»,-ասվում է Վիլյամ Հեյգի ուղերձում: