Իրանը և Ռուսաստանը հույս ունեն Բուշերի ԱԷԿ-ը գործարկել օգոտոսին

Իրանը և Ռուսաստանը հույս ունեն Բուշերի ԱԷԿ-ը գործարկել օգոտոսին

PanARMENIAN.Net - Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Բուշերի ԱԷԿ գործարկման ամսաթիվը նշանակելու և պաշտոնական արարողություն անցկացնելու համար, երկուշաբթի օրն ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: «Մենք հույս ունենք այն էլեկտրոակայանը գործարկել Ռամադանի վերջին՝ օգոստոին»,- ասել է նա լրագրողներին:

Նա հավելել է, որ գործարկման գործընթացը գրեթե ավարտված է, անցկացվում է թեստավորում էլեկտրակայանն ազգային ցանցին միացնելու համար, հաղորդում է ISNA տեղեկատվական գործակալությունը:

Հունիսի վերջին ռուսական կոնցեռնի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաղորդել է, որ Իրանում Բուշերի ԱԷԿ վրա կատարվող աշխատանքը մտել է եզրափակիչ փուլ:

Բուշերի ԱԷԿ-ը առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը կառուցում է Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկը ՌԴ-ի ու Իրանի միջև 1992թ. կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: «Ատոմշինարտահանումը», ըստ 1995թ. կնքած պայմանագրի, ավարտում է ԱԷԿ-ի շինարարությունը, որը սկսել էր գերմանական Kraftwerk Union A.G (Simens/KWU) կոնցեռնը: «Ատոմշինարտահանումը» շինհրապարակում սկսեց աշխատել 1998թ.: Իրանի իշխանությունները նախկինում մտադիր էին ԱԷԿ-ը շահագործման հանձնել 2008թ.: 2008-ի սկզբին Ռուսաստանն ավարտեց միջուկային վառելիքի առաքումը էլեկտրակայանի համար: Իրանը մտադիր է 360 Մ/վտ հզորությամբ ևս մեկ ատոմակայան կառուցել Խուզիստան նահանգում:

Բուշերի ԱԷԿ միացումը Իրանի էներգահամակարգին նախատեսվում էր մինչև 2010-ի վերջ, սակայն 2011-ի փետրվարին տեխնիկական խնդրի հետ կապված Ռուսաստանը պահանջեց հեռացնել ուրանային վառելիքը, և իրանական կողմը կատարեց այդ պահանջը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---