ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խթանում է մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից թվով երեսուն ուսուցիչ մասնակցում է մարդու իրավունքների երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացի, որ մեկնարկել է այսօր Վանաձորում:

Դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունի կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների գիտելիքները և գործնական հմտությունները»:

«ԵԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների կրթությանը, քանի որ այն կարևոր է երկրում ժողովրդավարական բարեփոխումների համար», _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովը. «Ուսուցիչների դերը կարևոր է հաջորդ սերնդի շրջանում մարդու իրավունքների արժեքների խթանման գործում, և այս դասընթացը կօգնի նրանց կատարելագործել իրենց գիտելիքները, ինչպես նաև երիտասարդներին մարդու իրավունքների մարտահրավերների մասին ուսուցանելու հմտությունները»:

Ծրագիրը ներառում է պետական կրթական ծրագրին համապատասխան` մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասախոսություններ և քննարկումներ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Միջազգային կազմակերպությունների` այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները կվարեն դասընթացները:

ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանն ասաց. «Մեր կազմակերպության կարգախոսն է` «չիմանալ սեփական իրավունքները նշանակում է չունենալ դրանք»: Այս ծրագիրը կարևոր և տեղին է, քանի որ ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մարդու իրավունքների մասին պատկերացումները, ինչպես նաև սովորելու դասավանդման նոր մեթոդներ և հմտություններ` փոխանցելու այդ գիտելիքները իրենց ուսանողներին»:

Երեք շաբաթ տևողությամբ ծրագրին կհաջորդի մեկամյա հեռավար ուսուցման գործընթաց, որը կնպաստի ուսուցիչների` նոր տեղեկատվության յուրացմանը և կիրառմանը պրակտիկայում: ՀՍԻԿ-ի ներկայացուցիչները կդիտարկեն և կգնահատեն ուսումնական գործընթացը դպրոցներում ավելի ուշ այս տարի:

Ծրագիրն իրականացվում է որպես 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության և կրթության նախարարության միջև ստորագրված հուշագրի մաս, որի նպատակներց մեկն է խթանել մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---