27 հուլիսի 2011 - 15:11 AMT
Արցախում քննարկել են բանակաշինության և մարտական պատրաստվածության հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: