27 հուլիսի 2011 - 15:22 AMT
Փարիզը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը զբոսաշրջիկների համար

Փարիզը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը զբոսաշրջիկների համար: Նման հայտարարությամբ են հանդես եկել TripAdvisor զբոսաշրջային պորտալի փորձագետները՝ վերլուծելով գները աշխարհի 50 քաղաքներում, հայտնում է ТСН-ը:

TripAdvisor-ի նոր վարկանիշը կազմվել է ըստ ցանկի հեղինակների յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար անհրաժեշտ ծառայությունների գների համեմատության հիման վրա: Դա մեկօրյա իջևանումն է քաղաքի կենտրոնի 4-աստղանի հյուրանոցում, մարտինիի գավաթը, պիցցան և 8-կմ ուղևորությունը տաքսիով:

Փարիզում զբոսաշրջիկը մեկ օրում ծախսում է 303,99 եվրո: Փարիզին հաջորդում են Ցյուրիխը և Վենետիկը (զամբյուղի միջին արժեքը 267,5 եվրո), Լոնդոնը (263,3 եվրո), Տոկիոն (262 եվրո) և Նյու Յորքը (258,44 եվրո):

Եվրոպայում հանգստացողների համար ամենահարմարը Սոֆիան է (95,56 եվրո): Հարաբերականորեն էժան է ապրուստը նաև Բուդապեշտում (100,99 եվրո), Վարշավայում (104,53 եվրո), Պրահայում (124,07 եվրո) և Լիսաբոնում (127,74 եվրո):

Ինչ վերաբերում է մնացած աշխարհին, ապա մոլորակի ամենաէժան քաղաքը Բանգկոկն է, որտեղ մեկ օրվա ապրուստի արժեքը 78,89 եվրո է: Պեկինը ևս մատչելի է՝ 84,63 եվրո, Շարմ էլ Շեյխը՝ 90,34 եվրո և Կուալա Լումպուրը՝ 94,41 եվրո: Հետաքրքիր է, որ աշխարհի ամենաէժան քաղաքների թվում է նաև ճոխ Դուբայը՝ 108,7 եվրո: