Վանի քաղաքապետը վստահ է, որ հայերն են այդ երկրի տերերը, իրենք՝ պահակները

Վանի քաղաքապետը վստահ է, որ հայերն են այդ երկրի տերերը, իրենք՝ պահակները

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-23-ը Վանում կայացել է «Վանի մշակութային փառատոնը», որն ուներ ազգագրական ուղվածություն: Փառատոնին մասնակցել է շուրջ 60 համույթ: Հայաստանը փառատոնում ներկայացրել է «Ակունք» ազգագրական համույթը: Փառատոնի առաջին օրը կայացել է շքերթ, որի ժամանակ համույթը ազգային տարազով, դհոլի և քոչարու հնչյունների ներքո քայլել է Վանի փողոցներով: Փառատոնի երկրորդ օրը «Ակունքը» Աղթամար կղզում քրդական անսամբլի հետ համատեղ համերգ ունեցավ, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներին տրամադրվել է 40-րոպեանոց ելույթ: «Ակունքի» մասնակցությունը փառատոնին ապահովել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Արագած Ախոյանը:

Համույթին ողջունել է Վանի քաղաքապետ Բեկիր Կոյանը՝ Հայաստանի պատվիրակությանը դիմելով հետևյալ բառերով. «Դուք այս երկրի տերերն ենք, մենք պահակները, և մենք կպահպանենք այն, մինչ Ձեր վերադարձը»:

Սակայն, փառատոնի փակումը չկայացավ: Համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը հուլիսի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին պատմեց, որ երբ պետք է սկսվեր փակման համերգը, բեմում տարօրինակ մեռյալ վիճակ էր, կազմակերպիչները բացակայում էին: Պարզվեց, որ կազմակերպիչները ձերբակալվել են, ներքին խնդիրների հետ կապված: Մինչև Հայաստանի ներկայացուցիչները գնացել են հյուրանոց, Վանում բախումներ են սկսվել: Պատճառն, ըստ համույթի անդամների, բացառապես, ներքին խնդիրների հետ էր կապված, որովհետև քրդերը յուրաքանչյուր առիթ օգտագործում են իրենց խնդիրները առաջ տանելու համար:

Ախոյանի խոսքով Վանի քաղաքապետը առաջարկել է Վանում Հայկական մշակութային կենտրոն բացել, սակայն ամեն ինչ պետական մոտեցման հետ է կապված և նրանք Թուրքիայի կառավարությանը նման առաջարկ անպայման կանեն: Համույթը նաև մասնակցել է ուխտագնացության, Վարագավանքում հայկական պատարագից մի հատված են կատարել, մոմ են վառել: Ախոյանի խոսքով, նա բանակցություն է վարել Վանի քաղաքապետի և մի քանի պատգամավորների հետ, որպեսզի Վարագավանքը վերականգնվի կամ գոնե եղածը պահպանելու համար միջոցներ ձեռնարկվեն:

4  27.07.11 - «Ակունք» անսամբլի ներկայացուցիչների եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյան մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---