27 հուլիսի 2011 - 16:43 AMT
Բռնցքամարտ. Գենադի Մարտիրոսյանի և Դմիտրի Պիրոգի միջև մենամարտը կկայանա սեպտեմբերի 24-ին Կրասնոդարում

WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգն արդեն ձեռնամուխ է եղել մարզումներին և ակտիվ պատրաստվում է իր տիտղոսի հավակնորդ Գենադի Մարտիրոսյանի դեմ մենամարտին։ Մարտը կայանալու է սեպտեմբերի 24-ին Կրասնոդարում։

Պիրոգ-Մարտիրոսյան մենամամարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ կդառնա առաջին դեպքը, երբ երկու մարզիկներն էլ կներկայացնեն Ռուսաստանը։

«Ես կանեմ այն ամենն, ինչ կախված է ինձանից. կպատրաստվեմ և կմարզվեմ։ Հիմա իմ հրավերով Սամարայից ժամանել են մարզիչներ, մոտ օրերը գալու են ևս մի քանի մասնագետներ։ Սպարինգներ առայժմ չկան, միայն նախապատրաստական աշխատանք»,- Պիրոգի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն։

Պիրոգը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսն անցյալ տարվա հուլիսի 31-ին՝ պարտության մատնելով ամերիկացի Դենիել Ջեյկոբսին։ Բռնցքամարտիկը հաղթանակ է տարել բոլոր 18 պրոֆեսիոնալ մարտերում (14-ը՝ նոկաուտով)։ Մարտիրոսյանը տարել է 22 հաղթանակ և 2 պարտություն։