Իրանցի փորձագետը գտնում է, որ ավելի լավ կլինի, եթե Թեհրանը չմիջամտի ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ավելի լավ կլինի, եթե Թեհրանը չմասնակցի ղարաբաղյան կարգավորմանը, հայտարարել է պարսիկ փորձագետ Բահրամ Ամիրահմադիանը: Ըստ նրա, հակամարտության լուծումը ենթադրում է հաղթող ու պարտվող կողմերի առկայություն, ուստի Իրանը պետք է ձեռնպահ մնա միջնորդական գործունեությունից: «Սակայն, Իրանը լավ զարգացող հարաբերություններ ունի երկու կողմերի հետ, ուստի պետք է միջնորդական գործունեությունը թողնի միջազգային կառույցներին»,-ասել է նա, հաղորդում է Iran.ru-ն:

Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին հայտարարել էր, թե Իրանը ցանկացած պահի պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Դեսպանն իր երկրի դիրքորոշումն է արտահայտել հակամարտության առիթով և նշել, որ եթե ադրբեջանական և հայկական կողմերը համաձայն լինեն, Իրանը միջնորդ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Իրանը հարևան երկիր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար: Ուստի Իրանը ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում և տարածաշրջանում կայունության հաստատում»:

Բահրամիի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդություն պետք է իրականացնեն միայն տարածաշրջանի երկրները: «Արևմուտքը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Նրան հետաքրքրում է միայն Ադրբեջանի էներգետիկան: Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կեղծ խոստումներ են տալիս և ձգձգում հակամարտության կարգավորման գործընթացը: Դա անհնագստացնում է Իրանին»,- նշել է Մուհամմեդ Բագիր Բահրամին, հաղորդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---