Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա քննարկելու համար նաև միջուկային խնդիրը

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա քննարկելու համար նաև միջուկային  խնդիրը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կայցելի Մոսկվա. բանակցություններում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև վերջերս ՌԴ կողմից ներակայացված առաջարկը Իրանի խաղաղ միջուկային գործունեության մասին: Այդ մասին ասվում է ՌԴ-ում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ: Առաջիկա այցի ժամկետը չի նշվում:

«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ խորհրդակցությունները շարունակելու նպատակով իրանցի նախարարը կայցելի Մոսկվա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Մեհմանփարասթն ասել է, որ Իրանն ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանը, ակտիվ դիրքորոշում ունենալով, ձգտում է լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Պետք է հաշվի առնել նաև, որ դեռ ավելի վաղ Իրանը քայլեր էր ձեռնարկում վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում:

Ասվում է նաև, որ Իրանը հաջորդ դրական քայլն է ակնկալում վստահության մթնոլորտի ձևավորման առումով», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---