Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել ֆրանսիական «Լիոնի» հետ

Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել ֆրանսիական «Լիոնի» հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» «Շախտյորը» ընկերական խաղ է անցկացրել ֆրանսիական «Լիոնի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել առաջին խաղակեսում, իսկ երկրորդում Միրչա Լուչեսկուն այլ կազմ է հանել դաշտ:

Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Երկու գոլը խփվել է 11-մետրանոց հարվածի իրացման արդյունքում: Սկզբում հաշիվը բացեց բրազիլացի Ժադսոնը, իսկ 10 րոպե անց, 78-րդ րոպեին Լիոնի կազմում 11-մետրանոց իրացրեց նրա հայրենակից Միշել Ֆերնանդես Բաստոսը:

Խաղից հետո Լուչեսկուն նշել է, որ դա լավ խաղ էր և իր համար լավ հնարավորություն էր տեսնելու «Շախտյորի» բոլոր ֆուտբոլիստների խաղը: «Նաև դա իրեն դրսևորելու հիանալի հնարավորություն էր մեր թիմի համար՝ մարզվել նման մրցակցի հետ: Ինձ համար արդյունքը մեծ նշանակություն չուներ, կարևոր էր տեսնել, թե ինչպես են գործում երիտասարդ ֆուտբոլիստները»,-մեջբերում է Լուչեսկուի խոսքերը «Շախտյորի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---