Արտակ Շաքարյանը Դինքի սպանության վերաբերյալ. Ձգան քաշողին դատապարտելը հարց չի լուծում28 հուլիսի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտվել է միայն ձգան քաշողը կամ գործողությունը իրականացնողը: Ինչպես թուրքագետը նշեց մամլո ասուլիսի ժամանակ, չի պատժվել ոչ միայն պատվիրատուն, այլև այն ոստիկանները, որոնք նախապես գիտեին Դինքի սպանության մասին: «Ձգան քաշողին դատապարտելը հարց չի լուծում», շեշտեց նա: Թուրքագետի խոսքով, սպանությունն իրագործած և վերջերս 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին Թուրքիան ներկայացնում է որպես երեխայի: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության առջև: Գործի քննության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով: Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Սամասթը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու մեջ: Ավելի վաղ դատախազը պահանջում էր Սամասթին դատապարտել 27 տարվա ազատազրկման: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |