Հայաստանը միայն կողջունի ԵՄ աջակցությունն Արցախում ժողովրդավարության ամրապնդման գործում

Հայաստանը միայն կողջունի ԵՄ աջակցությունն Արցախում ժողովրդավարության ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Ժողովրդավարությունը բացարձակ արժեք է՝ արժանի ԵՄ աջակցությանը, կարծում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ «Եթե վաղը ԵՄ-ն աջակցի ԼՂ-ում ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, մենք միայն ուրախ կլինենք»,- հուլիսի 28-ին Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բրոնիսլավ Կոմորովսկին։

Սերժ Սարգսյանի խոսքով, Ղարաբաղի ժովովուրդը, իհարկե, սպասում է այդ աջակցությանը, քանի որ 17 տարիների ընթացքում նա ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Այդ առումով Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ում մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք համապատասխանել են միջազգային չափանիշներին, «ինչով մենք և նրանք հպարտանում ենք»: Հայաստանի նախագահը հավելել է, որ ԼՂՀ երեք նախագահներից ոչ մեկն իր պաշտոնը ժառանգությամբ չի ստացել, այդ պատճառով ԼՂՀ ընտրված իշխանությունները թույլ չեն տալիս իրենց վիրավորել արդբեջանական ժողովրդին: «Այդ առումով ԵՄ աջակցությունը ԼՂՀ-ին ուղղակի անհրաժեշտություն է»,- ասել է նա:

Լեհաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հրավերի և ջերմ ընդունելության համար, նշելով. «Լեհաստանի, նաև ձեր տարածաշրջանի համար այս պահը շատ կարևոր է, քանի որ Լեհաստանը ԵՄ նախագահող երկիր է հանդիսանում: Հայաստանի համար կարևոր է, քանի որ ձեր երկիրը եվրաինտեգրման գործընթացում է:

Լեհաստանն ամբողջությամբ բաց է Հայաստանի համար և պատրաստակամ` այդ գործընթացում աջակցելու, կիսվելու իր փորձով: Ցանկանում եմ, որ մեր նախագահության ընթացքում կարևոր գործիք լինի Արևելյան գործընկերության զարգացումը»,-ընդգծել է նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

7  28.07.11 - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի այցը Հայաստան
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---