2015 թ-ը հոգեբանական շեմ կլինի Թուրքիայի համար, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

2015 թ-ը հոգեբանական շեմ կլինի Թուրքիայի համար, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

PanARMENIAN.Net - Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ 2015 թվականը, այսինքն Հայոց ցեղասպանության 100-ամյակը, կրիտիկական կետ կլինի Թուրքիայի համար: Ինչպես հայտնեց թուրքագետը լրագրողների հետ զրույցում, 100-ամյակի շեմը վախեցնում է թուրքերին, այնինչ 2016-ին և հետագայում էլ հայերի ընկալումը չի փոխվի:

Թուրքագետը կարծում է նաև, որ 2015-ը դժվար կլինի ԱՄՆ-ի համար, որովհետև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անելիքների պաշար է պետք, ինչպես Իրաքից զորքերը դուրս բերելու գործում, Բեն Լադենի սպանության, ինչպես նաև Եղեռնի մասին «հաշվետվություն» տալու համար:

Շաքարյանի կարծիքով այսօր հայ-թուրքական հարաբերությունները սառած վիճակում են, բայց 2013թ-ի ընտրությունների ժամանակ կակտիվանան:

Շաքարյանը նաև հավելեց, որ Թուրքիայի քաղաքացիները տառապում են «սևրաֆոբիայով»՝ վախենալով, որ վաղ թե ուշ հայերն ու քրդերը կմասնատեն Թուրքիան: Այն հատկապես սրվեց 1940-ականներին, երբ Ստալինը ծրագրում էր խորհրդային զորքերը մտցնել Արևմտյան Հայաստան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---