Լեհաստանի նախագահը համեմատել է հայ շախմատիստների հաղթանակը ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացի հետ

Լեհաստանի նախագահը համեմատել է հայ շախմատիստների հաղթանակը ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացի հետ

PanARMENIAN.Net - Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ մտնելու ճանապարհին՝ կիսվելով ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձով։ Այդ մասին հուլիսի 28-ին Երևանում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։ Միաժամանակ, շնորհավորելով հայ շախմատիստներին հաղթանակի կապակցությամբ, նա համեմատել է այդ խաղը ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի հետ։ «Դա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ հայերը լավ պատրաստված խաղացողներ են։ Դա նաև կապված է նրա հետ, որ շախմատը պահանջում է հետևողականություն և համբերություն, ուստի մենք Հայաստանին մաղթում ենք հաղթանակներ ԵՄ մտնելու ճանապարհին, քանի որ դա ամենալուրջ խաղն է, որում նա պետք է հանդես գա»,- ասել է նա։

Այդ առումով Բրոնիսլավ Կոմորովիսկին կարևորել է ԵՄ խորհրդում նախագահող Լեհաստանի պատվիրակության այցը Հարավային Կովկաս և մասնավորապես Հայաստան։ Նրա խոսքով, «Արևելյան գործընկերության» շրջանակներում որոշակի ակնկալիք է ստեղծվում, և կարևոր է, որպեսզի Հայաստանն իրագործի ավելի խիզախ բարեփոխումներ, մասնավորապես, ուշադրություն դարձնի պաշտոնյաների պրոֆեսիոնալ զարգացմանը։

Հայաստանի շախմատի հավաքականը հուլիսի 26-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել Նինբո քաղաքում։ 9 տուրերում հայ գրոսմայստերները հավաքել են 14 թիմային և 22,5 անհատական միավորներ՝ հավասարը չունենալով 10 թիմերի շարքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---