Աստանայի ԱԱ. Հայ բռնցքամարտիկի հաղթանակն առաջացրել է ադրբեջանցի երկպագուների դժգոհությունը

Աստանայի ԱԱ. Հայ բռնցքամարտիկի հաղթանակն առաջացրել է ադրբեջանցի երկպագուների դժգոհությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի պատանեկան հավաքականն Աստանայում մասնակցում է բռնցքամարտի երկրորդ աշխարհի առաջնությանը։ Երկու հայ բռնցքամարտիկներ՝ Գոռ Ջևելեքյանը (66 ք/կ) և Սերյոժա Հակոբյանը (+80 ք/կ) արդեն դուրս են եկել ԱԱ կիսաեզրափակիչ և հավաքականին ապահովել առնվազն բրոնզե մեդալներ։

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն Աստանայից, Հակոբյանի հաղթանակն առաջացրել է ադրբեջանցի երկրպագուների դժգոհությունը, քանի որ նրանք համարել են, որ իրենց մարզիկն անարդարացի կերպով է պարտվել։

«Հակոբյանն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնությունում, բայց շատ վստահ ելույթ ունեցավ։ Նա ակտիվ սկսեց մարտը, ադրբեջանցին կորցրեց իրեն և սկսեց գործել կանոններից դուրս։ Չնայած նրան, որ մեր մարզիկը մեկ անգամ հայտնվեց նոկդաունում, դա չխանգարեց նրան հավաքվել և արժանի հաղթանակ տանել»,- ասել է Գասպարյանը։

Կազմակերպիչներին հաջողվել է արագ հանգստացնել ադրբեջանցի երկրպագուներին։

Առաջնության կիսաեզրափակիչներում, որոնք կայանալու են հուլիսի 29-ին, Ջևելեքյանը հանդիպելու է թուրք բռնցքամարտիկի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցն է լինելու ղազախստանցի բռնցքամարտիկը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---