LiveJournal-ը կրկին չի աշխատում. hաքերները վերսկսել են DDoS հարձակումները

LiveJournal-ը կրկին չի աշխատում. hաքերները վերսկսել են DDoS հարձակումները

PanARMENIAN.Net - LiveJournal բլոգոհոսթինգը կրկին դադարել է գործել հուլիսի 28-ին DdoS հարձակումների վերսկսման պատճառով։ SUP ընկերության մամլո ծառայությունը չի կարողացել նշել կոնկրետ ժամկետները, թե երբ LiveJournal-ի աշխատանքը կվերականգնվի նորմալ ռեժիմով։ «Մենք չենք կարող նշել ստույգ ժամկետներ, հարձակումը կարող է դադարել և կրկին սկսվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Չի պարզաբանվում նաև այն, թե որտեղից է իրականացվում DdoS հարձակումը, ինչպես նաև ոչ մի վարկած չի առաջադրվում, թե ով կարող է լինել հարձակումների պատվիրատուն։ Միաժամանակ SUP մամլո ծառայությունից նշել են, որ հարձակումների ենթարկվում են Կենdանի մատյանի երկու հիմնական դոմենները՝ livejournal.com և livejournal.ru, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով SUP ընկերության մամլո ծառայությունը։

Հուլիսի 26-ին LiveJournal-ը նույնպես ենթարկվել է հաքերային հարձակումների, ինչը հանգեցրել է տեխնիկական խափանումների բլոգոհոսթինգի աշխատանում։ «Չէր աշխատում նույնիսկ պահեստային կոնսոլը, որը թույլ կտար մեզ ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ցանցային սարքավորումների հետ, ուստի մեզ համար տեղեկատվության միակ աղբյուրը եղել են պրովայդերները։ Ավելի ուշ գործարկվել է DDoS Mitigation Protocol, որի արդյունքներով պարզ է դարձել, որ մեր ուղղությամբ թրաֆիկը կազմում է միջինը 6 գիգաբիթ, պիկերի ժամանակ՝ 8 գիգաբիթ, ինչը, ամենայն հավանականությամբ, տվյալ հարթակում Qwest և Verizon համար վերին սահմանն է»,- ասել է LiveJournal պրոդուկտների զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը։

Ավելի վաղ SUP ներկայացուցիչները հերքել են հաքերների հարձակումների մասին վարկածը։ Տեխնիկական խափանումների համար պատասխանաըվությունն դրվել է Qwest և Verizon ամերիկյան կապի օպերատորների վրա, հաղորդում է Lenta.ru-ն

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---