«Ոսկե» շախմատիստներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյան. Չեմ կարող բառերով նկարագրել զգացմունքներս

«Ոսկե» շախմատիստներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյան. Չեմ կարող բառերով նկարագրել զգացմունքներս

PanARMENIAN.Net - «Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում և առաջին անգամից ինձ հաջողվեց իմ թիմի հետ դառնալ աշխարհի չեմպիոն։ Իհարկե, նման հաղթանակներից հետո միայն դրական զգացմունքներ ես ապրում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 26-ին դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն։

Մովսիսյանի խոսքով, առաջնութունը շատ բարդ էր, քանի որ դրան մասնակցում էին աշխարհի ամենաուժեղ հավաքականները, և հայ շախմատիստների լավ մեկնարկն օգնեց այդ տեմպը պահել մինչև վերջ և ոչ մի պարտություն չկրել։ Շախմատիստը խոստովանել է, որ յուրաքանչյուր խաղատախտակում ընթացել է համառ պայքար, և նա ուրախ է, որ ոչ մի պարտիայում պարտություն չի կրել։

«Երևանում մեզ շատ ջերմ ընդունեցին, նման բան, հավանաբար լինում է կյանքում մեկ անգամ, և չեմ կարող բառերով նկարագրել զգացմունքներս։ Չէի կարծում, որ ինչ-որ երկրում կարող է նման բան լինել, հավանաբար, միայն ֆուտբոլային հաջողություններն են նման կերպ ողջունվում։ Շնորհակալ եմ բոլոր հայերին աջակցության համար»,- հավելել է շախմատիստը։

Մովսիսյանը Երևանից մեկնել է Պրահա, որտեղ օգոստոսի վերջին մասնակցելու է Աշխարհի գավաթին։ Դրանից հետո նոյեմբերին հավաքականի կազմում հանդես է գալու Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---