ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի Շենգավիթ-1 մասնաճյուղը

ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի  Շենգավիթ-1 մասնաճյուղը

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը, ԿԲ-ի նախագահի հուլիսի 27-ի թիվ 1/827 Ա որոշման համաձայն, գրանցել է Արարատբանկի Շենգավիթ-1 սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Այն գործելու է Արարատյան 90/10 հասցեում:

Ներկայում Երևանում և մարզերում գործում է Արարատբանկի 34 մասնաճյուղ, որից 8-ը բացվել է 2010թ.-ին: Բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը միտված է բնակչության ու տնտեսվարողների շրջանում բանկային բարձրորակ ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկի ապահովմանը, հայտնում է բանկի լրատվական ծառայությունը:--ԿԱ-- ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի Շենգավիթ-1 մասնաճյուղը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---