ՀՀ նախագահ. Մի՞թե Ալիևի կողմից ասված խոսքերը կարող են պատկանել նորմալ մարդու, առավել ևս՝ նախագահի

ՀՀ նախագահ. Մի՞թե Ալիևի կողմից ասված խոսքերը կարող են պատկանել նորմալ մարդու, առավել ևս՝ նախագահի

PanARMENIAN.Net - «Դուք գիտե՞ք, թե ինչպիսի արտահայտություններ է օգտագործում Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի հասցեին»,- Երևանում մամլո ասուլիսում հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն՝ նկատի ունենալով նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ եթե հայերը տարածքային նկրտումներ ունեն Թուրքիայի հանդեպ, ապա «նրանց մոտ գլխի հետ կապված խնդիրներ կան»։ «Մի՞թե այս խոսքերը կարող են պատկանել նորմալ մարդու՝ չխոսելով երկրի նախագահի մասին»,- Սերժ Սարգսյանը։

Բացի դրանից, Ալիևն իրեն իրավունք է վերապահել խոսել Հայաստանի ներքին գործերի, մասնավորապես, երկրում տիրող ժողովրդագրական և տնտեսական իրավիճակի մասին։ Նա, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարել է «Հայաստանի ագրեսիվության» մասին։ Միաժամանակ նա չի նշել այն փաստը, որ հենց Բաքվում են մշտապես հնչում ԼՂ-ում պատերազմ սկսելու մասին սպառնալիքներ։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---