«Ամերիկյան օգնություն». Ինչո՞վ են զբաղվում նրանք, ովքեր ըստ էության պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը

«Ամերիկյան օգնություն». Ինչո՞վ են զբաղվում նրանք, ովքեր ըստ էության պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ավելի ճիշտ Օտարերկյա հատկացումների հանձնաժողովի պետական և միջազգային հարցերով ենթահանձնաժողովն այսօր բավական տհաճ անակնկալ մատուցեց: Կոնգրեսականները, քննարկելով արտասահմանյան պետություններին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը, բազմաթիիվ տարիների մեջ առաջին անգամ որոշեցին չօգնել Լեռնային Ղարաբաղին: Սովորաբար ամեն տարի ԼՂ-ին տրամադրվում է N գումար որպես հումանիտար օգնություն: Այս անգամ Ամերիկան, որն ինքն է տառապում տնտեսական ճգնաժամից, անվանելով դա «ֆինանսական օգնություն», որոշեց տնտեսել Արցախի վրա:

Ընդհանրապես ԱՄՆ նախագահի վարչակազմը, փետրվարին ներկայացնելով 2012-ի ֆիսքալային տարին, անվանեց այն «կրճատված և ուղղված դեֆիցիտի դեմ պայքարին»: Բյուջեն նախատեսում է Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի համար ֆինանսավորման ծրագրի ընդհանուր կրճատում 2010-ի 742 միլիոնից մինչև 2012-ի 627 մլն: Հաշվի առնելով այն, որ ամերիկյան կառավարութունն արդեն չի կարող վճարել թոշակառուներին, բյուջեի կրճատումը հազիվ թե օգնի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկել էր որպես միջազգային ռազմական ֆինանսավորում Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել 3-ական մլն դոլար և լրացուցիչ 450 հազար դոլար Ադրբեջանին՝ ռազմական թրենինգների անցկացման համար: Սակայն, ենթահանձնաժողովը դեռ չի հաստատել այդ գումարները՝ հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորումը:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղին, ապա այստեղ չօգնեցին ԼՂ-ին գոնե 10 մլն դոլար հատկացնելու կոչերը և բացատրությունները, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հայկական պետությունների շրջափակումը: Ամերիկյան կոնգրեսականները չցանկացան օգնել Արցղախի զարգացմանը:

Տպավորություն է ստեղծվում, որ ենթահանձնաժողովի այդ որոշումը դարձել է ադրբեջանցի և թուրք լոբբիստների բավական ակտիվ աշխատանքի արդյունքը: Նրանց հիմնական աշխատանքը Երևանից չի երևում, բայց դրանից, ցավոք սրտի, այն պակաս արդյունավետ չի դառնում, ինչին և ականատես եղանք:

Օրինաչափ հարց է ծագում. ո՞ւր են նայում և ինչո՞վ են զբաղվում հայկական կողմի կողմերը պաշտպանող մարդիկ ինչպես Ամերիկայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ի՞նչը դարձավ պատճառ, որ միշտ այդքան ուժեղ հայկական լոբբին այս անգամ զիջեց դիրքերը և չկարողացավ համոզել կոնգրեսականներին չտնտեսել Ղարաբաղի վրա:

Հնարավոր է՝ Հայաստանն ուղղակի պետք է հրաժարվի ամերիկյան «ֆինանսական օգնությունից», երկիր, որն այս անգամ Երևանի լռությունը գնահատեց 40 մլն դոլար:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---