29 հուլիսի 2011 - 13:31 AMT
«Անելիք» համակարգով դրամական փոխադրումների քանակն առաջին կիսամյակում աճել է 24.2%

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգը 2011 թվականի 1-ին կիսամայակում գրանցել է դրամական փոխադրումների ինչպես քանակական, այնպես էլ ծավալային զգալի աճ:

2011 թվականի հունվար-հունիս ամիսներին «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով գրանցվել է 620.761 գործարք, ինչը 24.2%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված գործարքների թվին:

Ինչպես ասվում է բանկի մամլո ծառայությունից PanARMENIAN.Net –ի ստացած հաղորդագրության մեջ, քանակական աճն իր դրական անդրադարձն է ունեցել դրամական փոխադրումների ծավալի վրա: Եթե 2010 թվականի 1-ին կիսամյակում գրանցվել էր ընդհանուր առմամբ 425 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում 2009 թ.-ի 410 մլն-ի փոխարեն, ապա 2011 թվականի հունվար – հունիս ամիսներին գրանցվել է ավելի քան 467 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում, որը գրեթե 10%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում կատարված փոխանցումների ծավալին և 14 %-ով 2009 թվականի ցուցանիշին:

Կտրուկ աճել է դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների շրջանառությունը: 2011 թվականի 1-ին կիսամյակում դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների ծավալը կազմել է 212,844,056 RUR, որը ավելի քան 425%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված փոխանցումների ծավալին` 40,494,648 RUR և ավելի քան 14 անգամ գերազանցում է 2009 թվականի ցուցանիշին:

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով Մոսկվայի «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս գործում է ընդհամենը 0.5-0,8% փոխադրման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելիս: