PanARMENIAN Photo–ի լուսանկարը ճանաչվել է քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար 29 հուլիսի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ «աPRես» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն էր «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը»: «Քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց PanARMENIAN Photo–ի գործակալության «անձրևի տակ վազող վարչապետի» բավականին լայն ճանաչում ստացած լուսանկարը: Լուսանկարի հեղինակն է լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը: Մրցանակաբաշխության շրջանակներում շուրջ 15 շնորհակալագրեր ու մրցանակներ հանձնվեցին դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների: Սահմանված էին հետևյալ անվանակարգերը՝ Քաղաքական գործչի ամենաանկեղծ լուսանկար, Ամենաոգևորիչ PR արշավ, Ազգային արժեքների լավագույն ներկայացում, Ամենագեղեցիկ քաղաքային անակնկալ, Հայկական բրենդի լավագույն պաշտպանություն, Ամենականացի և նուրբ բրենդավորում, Լավագույն սև PR և այլ ոչ պակաս հետաքրքիր անվանակարգեր: Մրցանակաբաշխությանը ներկայացվել էին 2010-2011թթ. բոլոր այն միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են հատուկ PR հանձնաժողովի ուշադրությանը: Հուլիսի 28-ը նշվում է որպես PR-ի ու PR մասնագետների օր: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |