Իսրայելցի զինվորները կարող են այցելել Հայաստան, սակայն նրանց արգելված է մեկնել Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա

Իսրայելցի զինվորները կարող են այցելել Հայաստան, սակայն նրանց արգելված է մեկնել Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա

PanARMENIAN.Net - ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի օպերատիվ բաժինը հրաման է արձակել, որի համաձայն ՑԱԽԱԼ-ի սպաներին ու ենթասպաներին արգելվում է այցելել 36 երկիր և տարածաշրջան: Այցելությունների համար արգելված վայրերի թվում են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Չեչնիան, Թուրքիան, Թաիլանդի հարավային շրջանները, Քաշմիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Թունիսը և Քենիայի որոշ շրջաններ: Ինչպես հայտնում է «Իսրայել ա Յոմ» թերթը, արգելված երկրների ցանկից հանվել է Հայաստանը, որն ընդգրկված է ահաբեկչության դեմ պայքարի ազգային շտաբի կողմից այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, հայտնում է AZE.az-ը՝ հղում անելով իսրայելյան ԶԼՄ-ներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---