ՊՆ. Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ լուրերն անհիմն են

ՊՆ. Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ լուրերն անհիմն են

PanARMENIAN.Net - «Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ անհիմն լուրեր տարածողներին կցանկանայի հիասթափեցնել և նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրեն շատ լավ է զգում, առողջության վատացում չունի, ազատ ժամանակ զբաղվում է նաև սպորտով»,- հայտարարել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը ՊՆ ղեկավարի առողջության վատթարացման մասին:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր տեղեկություն է տպագրել, թե իբր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է, նա երկարատև բուժման կարիք ունի և առաջիկայում արձակուրդ է գնալու: Նշվում է, որ խոսակցություններ կան, թե պատերազմի ժամանակ նրա ստացած վերքը ակտիվացել է:

«Ինչ վերաբերում է արձակուրդ գնալուն, Սեյրան Օհանյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով արդեն երրորդ տարին է` արձակուրդ չի գնում»,- ասել է Կարապետյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---