Փորձագետ. Հայաստանում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով

PanARMENIAN.Net - Հայաստանում 6 ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։ «Հայկական տնտեսության աճը պայմանավորված է ընդհանուր համաշխարհային տնտեսական ֆոնի աշխուժացմամբ»,- ասել է նա։

Արտաքին գործոնների շարքում «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենն առանձնացրել է մետաղի համաշխարհային գները, ինչպես նաև դրամական փոխանցումների աճը։ Կայֆաջյանի խոսքով, երկրի իշխանությունները պետք է ավելի շատ աջակցեն տեղի արտադրությանը և բարելավեն գործարար միջավայրը։

2011թ. հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,3 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ կազմել է 9,6 տոկոս:

Ընդ որում, գնաճը 2011թ. հունիսին կազմել է 8,5 տոկոս 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1,4 տոկոսով:

Ըստ պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2011թ. նախատեսվում է 4,6 տոկոսով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---