Երևանում հայ-ամերիկյան կողմերը քննարկեցին զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրները

PanARMENIAN.Net - 2011-ի հուլիսի 29-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ոչ-միջուկային զենքերի տարածման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Էնն Գանցերը հանդիպումներ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները արտահանման վերահսկողության ու զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ: Երկու կողմերը փոխադարձաբար պարտավորվեցին շարունակել համագործակցությունը ռազմական և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության ոլորտում: Պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատարը շեշտեց արտահանման վերահսկողության օրենսդրության պատշաճ գործարկման կարևորությունը և իր դրվատանքը հայտնեց ՀՀ կառավարության կողմից օրենքի կիրառման վերաբերյալ, մասնավորապես` վերջերս ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության համար ՀՀ քաղաքացու դատապարտման փաստի առիթով: Սահմանների անվտանգության հարցերի հետ կապված տ-ն Գանցերն անդրադարձավ սահմանային բոլոր անցակետերում արտահանման վերահսկողության պայմանների հետևողական կիրառումը ապահովելու Հայաստանի հանձնառությանը և հայտնեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցության ցուցաբերումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այս կարևորագույն ոլորտում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---