30 հուլիսի 2011 - 12:07 AMT
Էլինա Դանիելյանը կմասնակցի կանանց շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլին

Օգոստոսի 1-14 Ռոստովում Էլինա Դանիելյանը մրցաշարի մյուս 11 մասնակիցների հետ հանդես կգա կանանց շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում:

Հայ շախմատիստուհու մրցակիցները կլինեն Հոու Իֆանը (Չինաստան), Համփի Քոներուն (Հնդկաստան), Նադեժդա Կոսինցևան (ՌԴ), Տատյանա Կոսինցևան (ՌԴ), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), Ալեքսանդր Կոստենյուկը (ՌԴ), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Ալիսա Գալյամովան (ՌԴ), Ռուան Լուֆեյը (Չինաստան) և Եկատերինա Կովալեվսկայան (ՌԴ):