30 հուլիսի 2011 - 12:59 AMT
ԼՂՀ-ում կարևորում են երկրից դուրս բնակվող հայրենակիցների մասնակցությունը Արցախի շենացման գործին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին ընդունել է ծագումով արցախցի բարերար Հայկ Մաղաքելյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Բակո Սահակյանը կարեւորել է հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունը Արցախի շենացման գործին՝ նշելով իշխանությունների պատրաստակամությունը ըստ ամենայնի աջակցել նման ծրագրերի իրականացմանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: