Սեյրան Օհանյան. Ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու ծառայում են իրենց նպատակին

Սեյրան  Օհանյան. Ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու ծառայում են իրենց նպատակին

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հուլիսի 30-ին տեղի է ունեցել 308 շրջանավարտների լեյտենանտի կոչման հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին. «Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին:

Խոսելով հասարակության մեջ սպայի դերի ու նշանակության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու: Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զորավարների փայլուն համաստեղությունը»:

Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին` պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու սպաների և նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանն իր ելույթում նշել է. «Ռազմական ինստիտուտն արդեն 17 տարվա պատմություն ունի, այն զգալի ներդրում է ունեցել ՀՀ զիված ուժերում: Այս ընթացքում 3500 սպաներ համալրել են ազգային բանակը՝ շարունակելով Հայաստանի զիված ուժերի հավիտենական երթը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---