«Սևանա լիճ» մրցաշարի հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Բաhադուր Ջոբավան

«Սևանա լիճ» մրցաշարի հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Բաhադուր Ջոբավան

PanARMENIAN.Net - Մարտունի քաղաքում հուլիսի 30-ին ավարտվեց «Սևանա լիճ» միջազգային ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին 10 գրոսմայստերներ:

Մրցաշարի հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Բաhադուր Ջոբավան 5.5 միավորով: Նա վերջին տուրում միավորները կիսեց Ավետիք Գրիգորյանի հետ (3,5 միավոր):

Երկրորդ տեղը զբաղեցրեց Հրանտ Մելքումյանը, որը նույնպես հավաքեց 5,5 միավոր: Վերջին տուրում հայ շախմատիստը հաղթանակ տարավ Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) նկատմամբ: Չժոու Ցզյանչաոն (Չինաստան) ավարտեց իր ելույթը երրորդ տեղում (5 միավոր):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---