Թուրքիայի ռազմական վերնախավին պաշտոնաթող են արել քաղաքական ճգնաժամից խուսափելու համար30 հուլիսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաների հրաժարականը Թուրքիայի իշխանությունների պլանավորված քայլն է հնարավոր քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, կարծում է թուրք քաղաքագետ Իսմայիլ Յաշան: «Թուրքական բանակի վերնախավի ներակայացուցիչները վերջին ժամանակները շատ սխալներ են թույլ տվել, մասնավորապես խառնվել են երկրում իշխանությունը տապալելու գործի հետաքննությանը»,- ասել է Յաշան, գրում է Trend-ը: Հուլիսի 29-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները հրաժարական է տվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած առանձնազրույցից հետո: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը ցանկացել է, որպեսզի Քոշաներն անցնի թոշակի: Քոշաներն էլ իր հերթին հրաժարական է տվել, նրան հետևել են ցամաքային ուժերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ գլխավոր հրամանատարները, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Փորձագետի կարծիքով, Քոշաների հրաժարականն անխուսափելի էր Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների հետ թուրքական բանակի բախման արդյունքում 13 զինվորների մահվանից հետո: «Այդ դեպքը ցույց տվեց, որ թուրքական բանակին վերակազմավորում է պետք»,- նշել է նա: Հուլիսի 14-ին Դիարբեքիր գավառի Սիլվանի շրջանում Թուրքիայի ԶՈՒ և քուրդ ապստամբների բախման արդյունքում սպանվել են 13 թուրք զինվորներ, ևս 6-ը վիրավորվել են: Յաշան նաև հաղորդում է, որ Քոշաների հրաժարականից հետո իշխող ԱԶԿ դիրքերը միայն կամրապնդվեն: «Բանակի և կառավարության տարաձայնությունները «Կուվալդա» պլանից հետո կարող էին երկրում քաոս առաջացնել: Քոշաների հրաժարականից հետո ԱԶԿ դիրքերը կամրապնդվեն և կվերանա քաոսի վտանգը»,- կարծում է վերլուծաբանը: Յաշան նաև նշել է, որ Թուրքիայում քաղաքական ճգնաժամ չի լինի Քոշաների հրաժարականի հետ կապված, քանի որ երկրի բնակչությունը ողջունում է նրա պաշտոնաթողությունը: «Ժողովուրդը ողջունում է թուրքական բանակի վերակազմավորման» սկիզբը»,- ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |