Թբիլիսին մեղադրում է Ռուսաստանին «կառուցողական ռեժիմով բանակցություններ վարել» չցանկանալու մեջ

Թբիլիսին մեղադրում է Ռուսաստանին «կառուցողական ռեժիմով բանակցություններ վարել» չցանկանալու մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական ռեժիմով բանակցություններ վարել վրացական կողմի հետ, ասվում է Վրաստանի ԱԳՆ կողմից տարածված պաշտոնական հայտարարությունում:

«Բոլոր հարաբերությունները, որոնք հաստատում է ՌԴ-ն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ, հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորություններին», ասվում է հայտարարությունում:

Այս հայտարարությունը հետևել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումային վավերացմանն է ներկայացրել Սուխումիի հետ մաքսային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

«Պետք է նշել, որ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ ստորագրված ոչ մի համաձայնագիր իրավաբանական ուժ չունի և չի կարող կիրառվել միջազգային հարաբերություններում, քանի որ Աբխազիան, ինչպես նաև Ցխինվալի շրջանը Վրաստանի մաս են կազմում և միջազգային իրավունքի օբյեկտ չեն հանդիսանում»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ «Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա խնդիրները կառուցողական ռեժիմով լուծելու վրացական կողմի պատրաստակամության ֆոնի վրա ՌԴ նախագահի նման քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը չի ցանկանում բանակցություններ վարել վրացական կողմի հետ», գրում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---