Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Շուշիում կայացած քանդակի սիմպոզիումը30 հուլիսի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումում իտալացի մասնագետների մասնակցությունը: Ինչպես նշված է «Նարեկացի» արվեստի միության հաղորդագրության մեջ, իտալացի մասնակիցները սպառնալի նամակներ են ստացել, որտեղ մասնավորապես ասվում է, որ առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության նրանք իրավունք չունեն մտնելու ԼՂՀ-ի տարածք: «Իտալիայում` Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան կողմից ինձ հղված նամակում նշվում է, որ Արցախ այցելելու դեպքում դատական գործ կհարուցվի իմ դեմ», - ասում է սիմպոզիումը վավերացնող լուսանկարիչ Լապո Կալին, ով իտալական «Ստուդիո Կալի» նկարահանման ստուդիայի պատվիրակության հետ ժամանել էր Արցախ` սիմպոզիումի, Արցախի, Հայաստանի և Արևմտյան Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով: Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կայացել է հուլիսի 17-28-ը: Իտալացի 15 քանդակագործները սիմպոզիումի շրջանակներում շուշվա կրաքարից կերտեցին ազատ թեմայով քանդակներ, որոնք մեկ տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում` նպաստելով, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով, քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավի ու կարգավիճակի վերականգմանը: Ստեղծված քանդակներում գերիշխում են խաղաղության, ազատության և պայքարի թեմաները: Սիմպոզիումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |