Վարդան Մինասյանն ԱԱ-2014 ընտրական փուլի B խումբը չի դասում ամենաուժեղների շարքին![]() 1 օգոստոսի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում կայացած ֆուտբոլի ԱԱ-2014 ընտրական փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց B խմբում, որևտեղ խաղալու է Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի ու Մալթայի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ B խումբը ամենաուժեղներից չէ: «Սակայն, դա չի նշանակում, թե խումբը թույլ է: Իր կարողությամբ այն գրեթե համազոր է Եվրոպայի 2012թ. ընտրական փուլի խմբին, որտեղ մենք հանդես ենք գալիս»,-ասել է Մինասյանը: Մոլորակի առաջնության 13 ուղեգրերի համար Եվրոպայում կպայքարեն 53 հավաքականներ: Եվրոպական գոտու խաղերը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 7-ից 2013թ. հոկտեմբերի 15-ը: Խմբերի հաղթողները ինքնաբերաբար կմասնակցեն եզրափակչին, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած 8 թիմերը կխաղան հարակից խաղերում, որոնք տեղի կունենան 2013թ. նոյեմբերի 15-ին ու 19-ին: Այդ զույգերի հաղթողները կմասնակցեն նաև եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա Բրազիլիայում 2014թ. հունիսի 13-ից հուլիսի 13-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |