Ռուս-իտալական «Մարկե ֆանո»-ն որոշել է Հայաստանն ընդգրկել իր «Աշխարհի կրոնները» նախագծում

Ռուս-իտալական «Մարկե ֆանո»-ն որոշել է Հայաստանն ընդգրկել իր «Աշխարհի կրոնները» նախագծում

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան լուսանկարիչ-լրագրող Սերգեյ Պոլիվեցը հայտարարել է «Աշխարհի կրոնները» հերթական միջազգային նախագծի բացման մասին: Նախագծի շրջանակում 2011 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը տեղի է ունենում Հայաստանում ծրագրված չորս գիտարշավներից մեկը. արշավախմբի կազմում են Անդրեյ Գրիբենյուկը, Արմեն Ջագարյանն ու Սերգեյ Պոլիվեցը: Խումբը Երևանում է գտնվում «Աշխարհի կրոնները» գլոբալ միջազգային նախագծի շարքի «Հայաստան» լուսանկարչական ալբոմի նկարահանումների համար: Վարպետն ու խումբը կայցելեն Հայաստանի՝ հազարամյա պատմություն ունեցող պետության պատմական և հոգևոր նշանակության վայրեր: Ծրագրված են հանդիպումներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

«Աշխարհի կրոնները» ֆոտոնախագծի կազմակերպիչը Դոնի Ռոստով քաղաքի «Մարկե ֆանո» ստեղծագործական միությունն է: Նախագծի նպատակն է լուսանկարչության միջոցով ցույց տալ աշխարհի կրոնների հոգևորությունը, ճարտարապետությունը, ինքնատիպությունն ու մշակույթը:

Նախագիծը հաշվարկված է 5-7 տարվա համար և ընդգրկում է աշխարհի բոլոր հասանելի և հայտնի կրոնները: Նախագծերից յուրաքանչյուրի ավարտին թողարկվում է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով արված լուսանկարների ալբոմ՝ նախագծի գործընկերների և գովազդատուների տարբերանշաններով: «Աշխարհի կրոնները» ֆոտոնախագիծը ծրագրում է պատմել ուղղափառ քրիստոնեության, կաթոլիկ քրիստոնեության, հին և ժամանակակից Հայաստանի կրոնի ու մշակույթի, իսլամի, բուդդիզմի, հուդայիզմի, հնդուիզմի մասին:

Ծրագրված են մասշտաբային ֆոտոցուցահանդեսներ Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Ասիայի և արևելքի երկրներում:

Նախագիծն իրականացվում է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Էզրաս Վարդգես Արծրունու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի, Ա.Ա.Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանի, հիմնադրամի փոխնախագահ Արմեն Ջագարյանի, ՌԴ թենիսի վաստակավոր մարզիչ Վալենտին Տարայանի, «Մարկե Ֆանո» միության միջազգային ցուցահանդեսների բաժնի տնօրեն Նատալյա Յասկոյի և նախագծի գործադիր տնօրեն Անդրեյ Գրիբենյուկի հովանու ներքո: Նախագծի հեղինակն ու ղեկավարը ռուս-իտալական «Մարկե Ֆանո» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլիվեցն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---