Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մարիա Գևորգյանը օգոստոսի 5-12 հնդկական Չեննայ քաղաքում կմասնակցեն մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությանը:

Առաջնությանը ելույթ կունենա 125 պատանի շախմատիստ և 69 աղջիկ: Շախմատիստները կմրցեն օգոստոսի 2-7 և 9-15-ը, օգոստոսի 8-ը հանգստյան օր է:

Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություններն անցնում են 1951 թվականից Վիլյամ Ռիստոն Մորիի նախաձեռնությամբ: Իսկ աղջիկների առաջին առաջնությունը կազմակերպվել է 1982թ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---