Իսրայելը համաձայն է քննարկել Պաղեստինի հետ 1967թ. սահմաններին վերադառնալու հարցը

Իսրայելը համաձայն է քննարկել Պաղեստինի հետ 1967թ. սահմաններին վերադառնալու հարցը

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն համաձայնվել է բանակցել Պաղեստինի հետ 1967թ. սահմաններին վերադառնալու շուրջ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ Նեթանյահուն կտրականապես ժխտում էր նման փոխզիջման հնարավորությունը:

Բարձրաստիճան աղբյուրը Associated Press-ին հրաժարվել է հստակ ասել, թե Նեթանյահուն պատրաստ է վերադարձը 1967թ. սահմաններին ելքային կետ համարել բանակցությունների համար: Պաշտոնյան, սակայն, խոստովանել է, որ Երուսաղեմը մտադիր է խաղաղության հասնել տարածաշրջանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից մայիսին արված առաջարկությունների հիման վրա: Ըստ The Daily Telegraph-ի, Իսրայելի կառավարությունում բանակցությունները կանցնեն այն դեպքում, եթե Պաղեստինը ճանաչի Իսրայելի անկախությունն ու հրաժարվի ՄԱԿ-ի կողմից իր պետականության ճանաչմանն հասնելու փորձերից, հայտնում է Lenta.ru-ն:

2011թ. մայիսի 19-ին Օբաման կոչ արեց Իսրայելին վերադառնալ 1967թ. սահմաններին: «ԱՄՆ-ն վստահ է, որ բանակցությունների արդյունքում պետք է կազմավորվի երկու պետություն և որոշվեն Պաղեստինի մշտական սահմանները Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի հետ, ինչպես նաև պետք է սահմանվի Իսրայելի ու Պաղեստինի միջև սահմանը»,-հայտարարել էր Օբաման: Ի պատասխան Նեթանյահուն, գնահատելով Օբամայի հավատարմությունը խաղաղ գործընթացին, քննադատել էր Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության» հաշվին:

1967թ. Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և այլ արաբական պետությունների դեմ Վեցօրյա պատերազմում Իսրայելը վերահսկողություն սահմանեց Գոլանի բարձունքների, Սինայի թերակղզու, Գազայի հատվածի, Հորդանանի արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի վրա: Ավելի ուշ Իսրայելը վերադարձրեց Եգիպտոսին Սինայը: Հոլանի բարձունքները ներկայումս գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ, սակայն Սիրիան ևս դա համարում է իր տարածքը: Գազայի հատվածը մտնում է Պաղեստինի ազգային ինքնավարության մեջ: Հորդանանի արևմտյան ափը վիճելի տարածք է Իսրայելի ու Պաղեստինի միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---