2 օգոստոսի 2011 - 14:35 AMT
Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ի երկրորդ շրջանում կխաղա Ջեյմս Բլեյքի հետ

Օգոստոսի 2-ին Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ի երկրորդ շրջանում կխաղա ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ: Նախօրեին Բլեյքը 6:3, 6:3 հաշվով հաղթել է Տացումա Իտոյին (Ճապոնիա):

Պաշտոնական խաղերում Նալբանդյանն ու Բլեյքը հանդիպել են միայն մեկ անգամ և հաղթել է ամերիկացին: АТР վարկանիշում Նալբանդյանը 27-րդն է, իսկ Բլեյքը՝ 90-րդ:

Legg Mason Tennis Classic-2011-ը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 1220 հազար դոլար ու 300 միավոր: