Երևանում մեկնարկել է Ալեքսանդր Ծատուրյանի թենիսի միջազգային հուշամրցաշարը

Երևանում մեկնարկել է Ալեքսանդր Ծատուրյանի թենիսի միջազգային հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - Երևանյան Orange Tennis ակումբում մեկնարկել է Ալեքսանդր Ծատուրյանի թենիսի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են մինչև 14, 16 տարիքային խմբերի ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից` Բելգիա,Իտալիա,Ֆրանսիա,Ուկրաինա, Ռուսաստան,Կիպրոս և այլն:

Ալեքսանդր Ծատուրյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում թենիսի զարգացման գործում: Նա ավելի քան 20 անգամ եղել է Հայաստանի չեմպիոն: Նա 1986-2007թթ. եղել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ, 2007-ին նշանակվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Եղել է Սիրիայի թենիսի ֆեդերացիայի խորհրդական: 20 տարուց ավելի եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը:

Այս մրցաշարին նախորդել էր Երևանում մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների «Orange Cup» միջազգային մրցաշարը, որում 2-րդ տեղը զբաղեցրեց Արշակ Ղազարյանը` եզրափակչում զիջելով ուկրաինացի Դենիս Կլոկին:

Օգոստոսի 8-13-ը կկայանա Արթուր Շիլաջյանի երրորդ հուշամրցաշարը մինչև 14 և 16 տարիքային խմբերում, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---