Լևոն Զուրաբյանը իշխանություններին խորհուրդ է տվել սթափ գնահատել իրադրությունն ու զիջումների գնալ հիմա

Լևոն Զուրաբյանը իշխանություններին խորհուրդ է տվել սթափ գնահատել իրադրությունն ու զիջումների գնալ հիմա

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի շրջանակում, անդրադառնալով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությանը, նշել է, որ «դա ոչ միայն ՀԱԿ-ի, այլև Ազատության հրապարակի պատվիրակությունն է»: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ Կոնգրեսի պատվիրակությունն ուժեղ է Ազատության հրապարակի մարդկանցով:

ՀԱԿ-ի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, որը գլխավորում է ընդդիմության պատվիրակությունը բանակցություններում, իր հերթին նշել է, որ իշխանություններն ընթացող բանակցությունների օրակարգում պաշտոնապես ճանաչել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհով երկրում ժողովրդավարության հաստատման հարցի քննարկումը:

Նա ընդգծել է, որ բանակցությունների արդյունքները ներկայացվելու են ժողովրդին, և հանրահավաքների ժամանակ ընդդիմության հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ են ընդունվելու: Նրա խոսքով, իշխանությունները հետագա գործողությունների երկու տարբերակ ունեն: «Առաջին` սթափ գնահատեն իրադրությունն ու ավելի լավ է զիջումների գնան հիմա: Երկրորդ տարբերակի համաձայն, իշխանությունները զիջումների կգնան այն ժամանակ, երբ փողոցներում ՀԱԿ-ի մոբիլիզացրած հազարավոր մարդկանց տեսնեն»,- հայտնել է Զուրաբյանը: Ընդ որում, նա գտնում է, որ իշխանություններն ընտրելու են երկրորդ տարբերակը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Զուրաբյանն իշխանություններին խորհուրդ է տվել չխաղալ ժողովրդի համբերության հետ: «Լուծեք բոլոր խնդիրները երկխոսության շրջանակում, եթե չեք ցանկանում աշնանը ժողովրդական բողոքի չտեսնված ալիք տեսնել»,- հայտնել է ՀԱԿ-ի համակարգողը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---