Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է. Իշխանությունն ավելի լավ է կողմնորոշվի արտահերթ ընտրությունների հարցում

Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է. Իշխանությունն ավելի լավ է կողմնորոշվի արտահերթ ընտրությունների հարցում

PanARMENIAN.Net - Եթե առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրությունների հարցում, ապա ընդդիմությունը սպառված կհամարի բոլոր խելամիտ ժամկետները: Այդ մասին, ելույթ ունենալով օգոստոսի 2-ի հանրահավաքում, հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, այդժամ ՀԱԿ-ի օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է` Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։

«Հարկ եմ համարում շեշտել, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում։ Թեև իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ հոխորտում են, թե մեզ թույլ չեն տա իրենց հետ վերջնագրերով խոսել, բայց վերջնագրի ժամանակն էլ կարող է գալ, որովհետև Սահմանադրությամբ դա արգելված չէ։ Ես չեմ սիրում թեժ աշուն, թեժ գարուն կամ նման այլ արտահայտությունները, բայց չեմ կասկածում, որ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու»,- հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

12  03.08.11 - Հայաստանի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում - 02.8
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---