Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում Էլինա Դանիելյանը վաստակել է կես միավոր

Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում Էլինա Դանիելյանը վաստակել է կես միավոր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Ռոստովում տեղի ունեցավ շախմատի կանանց Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի առաջին տուրը:

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելայնը հանդիպել է Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ: Խաղն ավարտվեց ոչ ոքի և Դանիելյանը, վաստակելով կես միավոր, գրավում է 7-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), որն այս տուրում հաղթել է Ալիսա Գալյամովային (Ռուսաստան):

Երկրորդ տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ռուան Լուֆեյը (Չինաստան), նա ևս կես միավոր ունի:

Գրան պրին անցնում է շրջանակային համակարգով, մասնակցում են 12 շախմատիստուհիներ: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 14-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---