Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ

Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցին: Համերգի ժամանակ հանդիսավոր կերպով կնվիրաբերվեն Loree ֆիրմային երկու հոբոյները, որոնք նվիրել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Նոդելը: Բացի գործիքներից, կհանձնվի նաև երգչուհի Աննա Սամուիլի նվիրաբերած գումարը: Համերգին մասնակցելու են Ռուսաստանից տավիղահար Վալենտինա Բորիսովան, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, դաշնակահարուհի Աննա Գրիշինան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Տիգրան Գևորգյանը, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը, ջութակահարուհի Ջեմմա Աբրահամյանը, ալտահարուհի Յանա Դարյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:

Բարեգործական համերգին հնչելու են Ս. Պրոկոֆևի, Մ. Ռավելի, Վ. Վայների և Վ. Շարաֆյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ողջ ընթացքում կկատարվի հանգանակություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---