Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011 երկրորդ շրջանում զիջեց Ջեյմս Բլեյքին

Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011 երկրորդ շրջանում զիջեց Ջեյմս Բլեյքին

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Վաշինգտոնում ընթացող Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարից: Մրցումների երկրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստը խաղացել է ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ: 72 տևողությամբ երկու սեթերի արդյունքում Նալբանդյանը պարտվեց 6:2, 6:4 հաշվով:

Դա թենիսիստների երկրորդ հանդիպումն էր պաշտոնական խաղերում, դեռևս հաշիվը 2:0 է Բլեյքի օգտին:

Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 122 հազար դոլար և 300 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---