Ֆրենսիս Ռիկարդոնեն Օբամայի օրինակով դիվանագիտորեն խուսափել է Հայոց ցեղասպանության մասի ուղիղ պատասխանից

Ֆրենսիս Ռիկարդոնեն Օբամայի օրինակով դիվանագիտորեն խուսափել է Հայոց ցեղասպանության մասի ուղիղ պատասխանից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում օգոստոսի 2-ին տեղի են ունեցել Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության վերաբերյալ լսումները, որն առաջադրվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեսը Ռիկարդոնեին մի շարք հարցեր է տվել Հայոց ցեղասպանության մասին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն երբեևէ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, Ռիկարդոնեն պատասխանել է, որ լիովին կիսում է այն բնութագրումը, որն այդ իրադարձություններին տվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ընդ որում, նա օգտագործել է Մեծ եղեռն եզրույթը:

Ռոբերտ Մենենդեսը հարցրել է նաև, թե արդյոք Ռիկարդոնեն համաձայն է այն դիրքորոշմանը, որ ունեն այս հարցում ներկայիս նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երբ նրանք սենատորներ էին: Դրան Ռիկարդոնեն պատասխանել է, որ կիսում է այդ դիրքորոշումը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ բոլոր երեք պաշտոնյաները, սենատորներ լինելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Օբաման, դա արել նաև լինելով նախագահի թեկնածու և խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, այդպես էլ չկատարեց խոստումը:

Ռիկարդոնեի պատասխաններն այլ հարցերին ավելի ուշ կքննարկվեն կոմիտեում: Ռիկարդոնեի թեկնածության վերաբերյալ հաջորդ լսումները տեղի կունենան սեպտեմբերին:

Բարաք Օբաման անցյալ տարվա վերջում, օգտվելով իրեն ընձեռած հնարովորությունից, հաստատեց Ռիկարդոնեի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ավելի վաղ, Սենատի լսումների ժամանակ նրա թեկնածությունը արգելափակվեց սենատորների կողմից Հայոց ցեղասպանության ու ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ «անբավարար» պատասխանների պատճառով: 2011թ. հունվարից Ռիկարդոնեն արդեն աշխատում է որպես դեսպան Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---