Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան 3 օգոստոսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է 25 երկրներում ԵՄ պատվիրակությունների ղեկավարների նշանակման մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան: Նշանակվել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարը Թուրքիայում՝ ֆրանսիացի Ժան Մորիս Ռիպերը: Ըստ Էշթոնի, այդ նշանակումները 2011թ. պատվիրակությունների ղեկավարների ռոտացիայի մաս են կազմում: Պատվիրակությունների նորանաշնակ ղեկավարներից 16-ը ներկայացնում են ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ծառայությունները, 7-ը՝ Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունը և 2-ը՝ Եվրահանձնաժողովը: Համապատասխան թեկնածությունները հաստատվել են ընդունող երկրների համաձայնությունը ստանալուց հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |