Թուրքիան կարող է ներքաշվել Սիրիայում հնարավոր պատերազմի մեջ

PanARMENIAN.Net - Ռիսկ կա, որ Թուրքիային կներգրավեն տարածաշրջանային պատերազմի մեջ Սիրիայում` մի հակամարտության, որի համեմատ լիբիականը խաղաղ զբոսանք կթվա ծովափով, ենթադրում է The Times-ը:

Թուրքիայի իսլամական կառավարությունը գնալով ավելի կտրուկ է արտահայտվում սիրիական վարչակարգի հասցեին, որին դեռ երեկ իր բարեկամն էր համարում, պարզաբանում է լրագրող Ջեյմս Բոունը: «Որոշ տեղեկությունների համաձայն, թուրքական բանակը, որը մեծությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում, արտակարգ իրադրության համար պլան է մշակել` իր նախկին գաղութի տարածքում «բուֆերային գոտու» ստեղծման պլան: Այդ քայլը հավասարազոր կլիներ ներխուժման»,- ասվում է հոդվածում: Հնարավոր է` ապագայում Սիրիան սուննիների իշխանության տակ հայտնվի և կրկին Թուրքիայի վասալը դառնա, ինչը դուր չի գա Իրանին, ալավիթներին և «Հըզբոլլահին»: «Որոշ տեղեկությունների համաձայն, Իրանը սիրիական հատուկ ծառայություններին օգնելու նպատակով ոչ կանոնավոր կազմավորումներ է ուղարկել»,- ասվում է հոդվածում:

Սիրիացիները, որոնք թուրքական սահմանն են հատում, բարձրացնում են թուրքական դրոշներն ու վանկարկում. «Մեզ կարող են փրկել միայն Ալլահն ու Էրդողանը»: «Չնայած հսկայական վտանգին, հանուն սուննիների փրկության միջամտելու գայթակղությունը կարող է Թուրքիայի համար անհաղթահարելի լինել»,- եզրափակում է թերթը, հաղորդում է Inopressa-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---