Հայաստանի անկախության 20-ամյակը կնշեն նաև հայ-իրանական սահմանին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Իրանում տեղի կունենան Հայկական մշակույթի օրեր, Իրանի Իսլամական և մշակութային հարաբերությունների կազմակերպության նախագահ Մոհամմադբաղեր Հորամշադի հետ զրույցում հաղորդել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքով, միջոցառումներին կմասնակցի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Առաքելյանը նշել է նաև, որ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարության շրջանակում Մեղրի քաղաքում` հայ-իրանական սահմանին, ծրագրված են հայ-իրանական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառումներ:

Հորամշադն իր հերթին նշել է, որ Իսլամական և մշակութային հարաբերությունների կազմակերպությունը երկու երկրների միջև պատմական և մշակութային կապերի հետագա զարգացման համար կանի ամեն հնարավոր բան, հաղորդում է IRNA-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---